Լուրեր
Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հարցեր

Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Մարչին Կուասեկի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ

Նախարար Ժաննա Անդրեասյանը Լեհաստանում այցելել է մի շարք թանգարաններ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Վարշավայում այցելել է մշակութային մի շարք հաստատություններ՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։ Նախարարի առաջին կանգառը Վարշավայի ազգային թանգարանում էր: Տնօրեն Ագնեշկա Լայուսի ուղեկցությամբ ՀՀ պատվիրակության անդամները շրջել են թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել ցուցանմուշներին,

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանում ստեղծագործող հայ արվեստագետների և մշակութային գործիչների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Լեհաստանի ազգային գրադարան: Հայկական պատվիրակությունը ծանոթացել և շրջել է գրադարանին կից գործող Ռեչպոսպոլիտեի պալատում։ Գրադարանի տնօրեն Տոմաշ Մակովսկին ներկայացրել է գրադարանի հարուստ ֆոնդային հավաքածուն, այդ թվում՝ վաղ

Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մարթա Չիենկովսկայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մ. Մաշտոցի անվան հին

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան: Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

Ամփոփվել է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Հաղթողներին ողջունել և պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Միջոցառմանը մասնակցել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր:

Ժաննա Անդրեասյանն Արտաշատում հանդիպել է պատանի ընթերցողների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում հանդիպել է պատանի ընթերցողների հետ։ Նախարարը մասնակցել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Ղազարոս Աղայանի «Անահիտ» և Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով

Հանրային խորհրդի հետ քննարկվել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ: Օրակարգում «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի քննարկումն էր: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և