ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:

Մրցույթի նպատակներն են`

  • զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,
  • ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,
  • խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք.

  • կունենան կիրառական նշանակություն,
  • ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
  • ունեն հանրային մասնակցության բաղադրիչ:

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

  • հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
  • փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով,
  • մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։

Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

Կենսաբազմազանություն, կլիմայական անցում, կայուն էներգետիկ զարգացում և ռեսուրսների անվտանգ կառավարում

Անվանակարգերը հետևյալն են՝

  • ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  • քիմիական գիտություններ
  • գիտություններ Երկրի մասին
  • գյուղատնտեսական գիտություններ

Թվային փոխակերպում, կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ ենթակառուցվածքներ

Անվանակարգերը հետևյալն են՝

  • տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • տեխնիկական գիտություններ
  • ճարտարապետություն

Կենսաբժշկական ապահովություն, անհատականացված առողջապահական ծառայություններ և նեյրոհոգեբանական բարեկեցության խթանում

Անվանակարգերը հետևյալն են՝

  • կենսաբանական գիտություններ
  • բժշկական գիտություններ
  • դեղագործական գիտություններ
  • հոգեբանական գիտություններ

Կանաչ տնտեսություն, ռազմավարական կառավարում և տնտեսական կայունություն

Անվանակարգերը հետևյալն են՝

  • տնտեսագիտություն
  • իրավաբանական գիտություններ
  • քաղաքական գիտություններ
  • սոցիոլոգիական գիտություններ
  • ռազմական գիտություններ

Ստեղծագործ տնտեսություն, մշակութային ժառանգություն և մարդկային կապիտալի զարգացում

Անվանակարգերը հետևյալն են՝

  • պատմական գիտություններ
  • բանասիրական գիտություններ
  • արվեստագիտություն
  • մանկավարժական գիտություններ

Հայտերն անհպաժեշտ է ուղարկել մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, Youth@escs.am էլեկտրոնային հասցեին` համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 699 (642) և 010 599 699 (643) հեռախոսահամարներով: