91 տարեկանում ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայ օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, սոպրանո Էլվիրա Ուզունյանը։ Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, ապա տեղափոխվել Հայաստան։ 1962
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության գերազանցության ձևավորում միավորումների միջոցով. ավելին, քան արդյունավետություն» խորագրով պանելային քննարկում ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և վերջինիս միջազգային գործընկեր Մյունխենի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International
Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։ Դեռևս 2022 թ․ Նիդերլանդների Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո»
ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100 և մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակների հոբելյանական միջոցառումների անցկացման համար: Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և համերգային ծրագրեր: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մրցանակակիրները շարունակում են մարզային համերգաշարը: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության և համանուն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքից հետո հաջորդ համերգային կանգառը
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մայիսի 31-ին կբացվի «Հիշողության սլաքներ» խորագրով բացառիկ ցուցադրությունը։ Առաջին անգամ կցուցադրվեն հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի սլաքները կանգ են առել
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնը: SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Մոնիկա Սանդրիին, կարևորել