Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին: Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը: Հայաստանյան երգեհոնահարների հետ միասին փառատոնն իրենց ներկայությամբ կզարդարեն Ջոշեմ Շուրմանը (Նիդերլանդներ), Էուջենիո
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը։ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ գործունեության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում համալսարանը դարձել է Հայաստան-Ֆրանսիա համագործակցության
Հայաստանի Հանրապետության անկախության օրն այս տարի նշանավորվել է մշակութային բացառիկ իրադարձությամբ․ Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը։ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 191 կգ արդյունքում բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հայ մարզուհին պոկում վարժությունում նախ գլխավերևում պահել է 77, ապա 81 կգ
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով թատերական ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, իսկ դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը՝ Մովսես Խորենացի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Գրական մրցույթն անցկացվել է «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում: Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը WADA-ի հիմնադրամի խորհրդում ներկայացված առաջին պետությունն է: «Առաջարկը ստացել եմ WADA-ի
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանն աշխարհում շախմատի կրթության և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ՖԻԴԵ-ի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: «Սմբատ Լպուտյանը