Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում:
Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն այսօր հանդես է եկել ԱԱ-ի կարճ ծրագրում և փայլուն ելույթով վաստակել է 67.12 միավոր: 21 զույգերի պայքարում նրանք զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը և ապահովել իրենց մասնակցությունն ազատ ծրագրին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 26-ին:
Իտալիայում փետրվարին անցկացված ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 66.27 միավոր էին վաստակել:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաև Սիմյոն Դանիլյանցը: 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին:
Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը: