Լուրեր
Ֆիլհարմոնիկը սկսում է «Դո-ից Սի» երաժշտական ծրագիրը՝ երեխաների համար

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գե ղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը՝ «ԴՈ-ից ՍԻ» խորագրով: Ապրիլի 12-ից ամեն երկուշաբթի՝ ժամը 15։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահն իր հյուրընկալ դռները կբացի բոլոր

Ալցհայմերի հիվանդությունից մինչև զարմանահրաշ բակտերիաներ

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Կենսաբանություն» անվանակարգի մրցանակակիրներն են ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները՝ «Ալցհայմերով հիվանդների գեների էքսպրեսիայի ուսումնասիրությունը» և Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մրցանակ է սահմանել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է գիտությամբ զբաղվող կանանց համար նախատեսված «Լորեալ - ՅՈՒՆԵՍԿՕ» միջազգային մրցանակ 2022 թվականի համար: Մրցանակը շնորհվում է այն կին գիտնականներին, ովքեր տարիներ շարունակ գնահատելի ներդրում են ունեցել ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ոլորտում: Մրցանակի

Հայ ծանրորդները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր նախորդ տարվանից: Հայաստանն առաջնությունում ներկայացրել է 14 մարզիկ-մարզուհի, որոնք նվաճել են երկամարտի 2 ոսկե, 2 արծաթե

Ազգային գրադարանային շաբաթն այս տարի հոբելյանական է

Ապրիլի 12-19-ը Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն է: Այն կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և 2002 թ.-ից անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից: Միջոցառման նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների

Գիտության փառատոնի 8 նախագծեր արժանացել են Գիտության օլիմպիադայի պատվոգրերի

Ապրիլի 3-ին կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլի 8 մասնակից խումբ արժանացել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադայի պատվոգրերի: Պատվոգրերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ սպորտի փոխնախարարները քննարկել են հայ-ռուսական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Քսենիա Մաշկովայի հետ: Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել

Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանը մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել: Տղամարդկանց 89 կգ քաշային կարգում անգերազանցելի է եղել Կարեն Ավագյանը. պոկում վարժությունում նա գլխավերևում է պահել 175 կգ կշռող ծանրաձողը, իսկ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է

2021 թվականին լրանում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի հիմնադիրն է բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզը: 100-ամյա թանգարանի հոբելյանի, անցած ճանապարհի, ծրագրերի, առաջիկա անելիքների մասին խոսել ենք թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ: Թանգարանի հիմնական ուղերձը