Ապրիլի 12-19-ը Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն է: Այն կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և 2002 թ.-ից անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից: Միջոցառման նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:

Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում են Հայաստանի գրեթե բոլոր գրադարանները։ Այս տարի Ազգային գրադարանային շաբաթվա հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։