Լուրեր
«Ռոմանոս Մելիքյանը և ռոմանսի ճանապարհը» ծրագիրը մեկնարկում է Տավուշի մարզից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն իրականացնում է «Ռոմանոս Մելիքյանը և ռոմանսի ճանապարհը» մարզային ծրագիրը։ Ծրագիրը մայիսի 2-ին մեկնարկում է Տավուշի մարզում՝ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի համերգային դահլիճում։ Մյուս երկու համերգները տեղի կունենան Ջերմուկում

Քննարկվել է վճարային տերմինալների միջոցով թանգարանների տոմսեր ձեռք բերելու առաջարկությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վճարային ու վճարահաշվարկային համակարգերի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է վճարային տերմինալների փաթեթներում, որպես ծառայություն, թանգարանները ներառելու ԿԳՄՍ նախարարության առաջարկը, որը

Համերգ՝ նվիրված անվանի գեղանկարիչ Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 2-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի անվանի նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո։ Համերգի մենակատարն

Ամփոփվել են ԳԱԱ 2021թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ 2021 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Տեղի է ունեցել «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվել է «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Պարի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի նվիրյալներին

Ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր: Տոնի խորհրդի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է պարարվեստի ոլորտի նվիրյալների հետ, շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ

Պարարվեստի՛ սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Պարը մշակութային այն կարևոր դրսևորումներից է, որ մղում է ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ միևնույն ժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր:

Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը կմեկնարկի մայիսի 19-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2022 թ. մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Փառատոնին նվիրված՝ «Արմենպրես» գործակալության սրահում տեղի է ունեցել

Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը կանցկացվի Երևանում

2022 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին անցկացված գործկոմի նիստում: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ով այսօր կայացած համաժողովի ընթացքում վերընտրվել է ֆեդերացիայի