Լուրեր
Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2019 թվականի հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության հետ Ֆրանկֆուրտ

Միջազգային գիտաժողով և ցուցահանդես` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Հոկտեմբերի 11-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Արևելք-Արևմուտք. Հ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը՝ նվիրված մեծ գրողի ծննդյան 150-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին

Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանի պատվիրակության կազմը հայտնի է

Հոկտեմբերի 15-28-ը Չինաստանի Ուհան քաղաքում կայանալու են Համաշխարհային բանակային խաղերը, որին մասնակցելու է աշխարհի 105 երկրի ավելի քան 10 700 մարզիկ: Հայաստանն այդ խաղերում կներկայանա 15 ներկայացուցչով, որոնք մեդալների համար կպայքարեն 4 մրցաձևում: Հայաստանը Համաշխարհային բանակային խաղերում ներկայացնելու են. Ձյուդոիստներ Ֆերդինանտ Կարապետյան Արտյոմ Սարգսյան Ձյուդոյի

Ներկայացվել են «Ստեղծագործ Եվրոպայի» դրամաշնորհային ծրագրերը և Հայաստանի գրանցած արդյունքները

«Ստեղծագործ Եվրոպայի» դրամաշնորհային ծրագրերի և 2018–2019 թթ. Հայաստանի գրանցած արդյունքների, դրամաշնորհային մրցույթի հայտադիմումների ընդունման և ընթացիկ փուլի իրազեկման նպատակով` հոկտեմբերի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի, «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանի և «Գեղագիտության

ՀՀ Տավուշի մարզի «Արար» ծրագրի ավանդական երգի խումբը ելույթներ կունենա Վրաստանում և Աբխազիայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար․ ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքում գործում է ավանդական երգի խումբ, որտեղ հաճախում են Այրում և շրջակա Բերդավան, Լճկաձոր, Բագրատաշեն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նիկոլայ Պավլովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նիկոլայ Պավլովին, որը Հայաստան է ժամանել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովին մասնակցելու համար: Կողմերը

«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին»` համաժողով նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված` «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության,

«Տաղարան» համույթը կներկայացնի Հասմիկ Սարգսյանի ստեղծագործությունները

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի գրող Հասմիկ Սարգսյանի «Հայրենիքը բառ չէ» և «Հրդեհիր մորենուն» գրքերի շնորհանդեսը: Միջոցառման շրջանակում համերգով հանդես կգա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան): «Հայրենիքը