Հոկտեմբերի 15-28-ը Չինաստանի Ուհան քաղաքում կայանալու են Համաշխարհային բանակային խաղերը, որին մասնակցելու է աշխարհի 105 երկրի ավելի քան 10 700 մարզիկ: Հայաստանն այդ խաղերում կներկայանա 15 ներկայացուցչով, որոնք մեդալների համար կպայքարեն 4 մրցաձևում:

Հայաստանը Համաշխարհային բանակային խաղերում ներկայացնելու են.

Ձյուդոիստներ

  • Ֆերդինանտ Կարապետյան
  • Արտյոմ Սարգսյան

Ձյուդոյի մարզիչ՝ Թաթուլ Հովհաննիսյան

Ձյուդոյի մրցավար՝ Գոռ Մկրտչյան

Ըմբիշներ

  • Ռազմիկ Սիմոնյան
  • Դավիթ Օվասափյան
  • Մհեր Մարկոսյան
  • Շանթ Խաչատրյան
  • Տիգրան Մինասյան
  • Վարուժան Գրիգորյան
  • Վարդգես Կարապետյան

Հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ՝ Արմեն Բաբալարյան

Ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ՝ Արմեն Մալխասյան

Ըմբշամարտի մրցավար՝ Գևորգ Հարությունյան

Մարմնամարզիկներ

  • Հարություն Մերդինյան
  • Վահագն Դավթյան
  • Արթուր Ավետիսյան

Մարմնամարզության մարզիչ՝ Աշոտ Գասպարյան

Մարմնամարզության մրցավար՝ Արթուր Գյուրջինյան

Կողմնորոշման մասնակիցներ

  • Հարություն Յախանյան
  • Յուրա Մանասյան
  • Յուրի Մխիթարյան

Կողմնորոշման մարզիչ՝ Արման Ասատրյան

Ռազմական սպորտի միջազգային խորհրդում (CISM) Հայաստանի պատվիրակության ղեկավարը փոխգնդապետ Արման Դավթյանն է, իսկ Չինաստան մեկնող պատվիրակության ղեկավարը՝ գնդապետ Արամ Գրիգորյանը: