ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար․ ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքում գործում է ավանդական երգի խումբ, որտեղ հաճախում են Այրում և շրջակա Բերդավան, Լճկաձոր, Բագրատաշեն համայնքների 25 երեխաներ` երգի ուսուցչուհի Սոնա Մուղդուսյանի ղեկավարությամբ:

«Միասին երգչախումբ» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 8-18-ը խումբը Վրաստանում և Աբխազիայում կմասնակցի շվեյցարական «Արտաս» արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպած միջազգային երգչախմբային ծրագրին: Հինգ համերգների ընթացքում խումբը կներկայացնի հայկական ավանդական երգերը։ Ելույթներից մեկը տեղի կունենա Ռուսթավի քաղաքում, վրացական «Տուտարչելա» երգչախմբի հետ համատեղ։