
Մադրիդում կայացել է սուսերամարտի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար եվրոպական վարկանիշային մրցաշարը, որում աշխարհամասի յուրաքանչյուր երկիր ունեցել է մեկ ներկայացուցիչ: Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսովան խոցասուսեր մրցաձևից 26 ուժեղագույնների պայքարում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, ինչը, սակայն, բավարար չի