Լուրեր
Հայ շախմատիստները սկսել են պայքարն աշխարհի առաջնությունում

Վարշավայում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մրցումային առաջին օրն անցկացվել է 5 տուր: Այս պահի դրությամբ հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը. նա 4 հաղթանակ է տարել, կրել 1 պարտություն

«Մեկնարկ» ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան գալա համերգով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների և «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագրի մասնակիցների գալա համերգները: Միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին

Դեկտեմբերի 23-ին լրացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 93-ամյակը: Տարեդարձի առթիվ մաեստրոյին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝

Հայ շախմատիստները Լեհաստանում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին

Հայ երիտասարդները մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին և արժանացել մրցանակների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։ COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել

«Ֆրանքենսթայն»-ը հայ ընթերցողին արդեն հասանելի է հայերենով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Արթուր Մեսրոպյանի (անգլերենից) թարգմանությամբ 2021

Շարունակվում է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

Շարունակվում է բասկետբոլի տղամարդկանց VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի շարք հանդիպումներ են կայացել։ Այս պահի դրությամբ առաջատարն «Ուրարտուն» է 12 հաղթանակով: Դեկտեմբերի 10-ից ի վեր թիմը 4 խաղ է անցկացրել և բոլոր խաղերում

Կառավարության որոշմամբ պատմամշակութային մի շարք հուշարձաններ կվերականգնվեն

ՀՀ կառավարության 2021 թ. դեկտեմբերի 23-ի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության

Ավարտվել է Վենետիկի բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավարտել է 2022 թ. Վենետիկում կայանալիք Վենետիկի` ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Մրցույթը կկայանա 2021 թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:30, ՀՀ կրթության,