ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավարտել է 2022 թ. Վենետիկում կայանալիք Վենետիկի` ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը:

Մրցույթը կկայանա 2021 թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:30, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

Վենետիկի` ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թ. ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը «The Milk of Dreams» խորագրի ներքո: Ցուցահանդեսի մանրամասները հասանելի են https://www.labiennale.org/en/art/2022 հղմամբ:

Վենետիկի՝ ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության համար մրցույթի անցկացման կարգը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 14.10.2021 թիվ 1705-Ա/2 հրամանով: