Լուրեր
Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի

Հունվարը լի էր հաղթանակներով «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի համար. դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ: Պատանի դաշնակահարը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել

Մեկնարկել են ձմեռային 24-րդ oլիմպիական խաղերը. հայ մարզիկների մրցման ժամանակացույցը

Պեկինում այսօր մեկնարկել են 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերը: Հայաստանի դրոշակակիրներն են եղել գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը: Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Պեկինի ազգային մարզադաշտում: Հայաստանը ձմեռային oլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, 6 ներկայացուցիչ կունենա, որից 4-ը դահուկորդներ՝

Նատալյա Ռոտենբերգը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ

Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում: Համապատասխան հավաստագիրը Ռոտենբերգին են հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ

Կարեն Գիլոյանն այցելել է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և այլ ներկայացուցիչներ երեկ՝ փետրվարի 3-ին, այցելել են Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց՝ գույքով զինելու մարզադպրոցի՝ վերջերս բացված ձյուդոյի խմբակը: Ֆեդերացիայի ներկայացուցիչները

«Իրազեկվածություն կրթության միջոցով» երիտասարդական սիմպոզիում Հունաստանում

Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանու­թյան երկխոսության և զարգացման համաշխարհային օրվա կապակցությամբ 2022 թ. ապրիլի 6-10-ը Հունաստանում կանցկացվի Համաշխարհային մշակութային ժառանգության ամենամյա երիտասարդական սիմպոզիում՝ «Իրա­զեկվածու­թյուն կրթության միջոցով» խորագրի ներքո։ Միջոցառմանը կարող են մասնակցել դպրոցների, համալ­սարանների և կրթական կամ մշա­կութային հաստատությունների ու

«Թղթե ականներ․ Կամո Նիգարյանի պայթուցիկ պաստառային արվեստը, 1970-2000 ականներ» ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվի հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։ «Թղթե ականներ․ Կամո Նիգարյանի պայթուցիկ պաստառային արվեստը, 1970-2000 ականներ» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ ժամը՝ 18:00-ին:

Ծանրամարտ. Հայաստանի առաջնությունում պայքարը սկսել են տղամարդիկ

Երևանում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որի շրջանակում այսօր՝ փետրվարի 2-ին, պայքարի են դուրս եկել տղամարդիկ՝ խաղարկելով մեդալներ 55 և 61 կգ քաշային կարգերում: 55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Մացիկ Հակոբյանը՝ երկամարտի 193 կգ արդյունքով:

Լույս է տեսել «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը:

Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը

Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը, որի ընթացքում ավելի քան հազար ջահակիրներ կրակը կտանեն Չինաստանի մայրաքաղաքի ամենահայտնի պատմամշակութային համալիրների, այդ թվում` Չինական մեծ պարսպի տարածքով: Փոխանցումավազքի մեկնարկը տրվել է Պեկինի հյուսիսում տեղակայված Օլիմպիական այգուց: Կորոնավիրուսի համավարակի պատճառով