Լուրեր
Սամբո․ Հայաստանի հավաքականը 11 մարզիկով կմասնակցի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021 թվականի առաջնությունը: Մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրների ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում: Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը

Արա Խզմալյան. «Դուք, անցյալի պատմությունը փրկելով, այն հասցնում եք ապագայի պատմությանը»

Ամիսներ առաջ ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքում բացվել էր դամբարան, որի հնագիտական ուսումնասիրությունները նախաձեռնել և դրանց աջակցել էր հողատարածքի սեփականատեր, քաղաքացի Մուշեղ Հարությունյանը: Բարձր գնահատելով քաղաքացու հայրենանվեր գործունեությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Մուշեղ Հարությունյանին և

Մեկնարկել է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը․ կայացել են առաջին հանդիպումները

Նոյեմբերի 6-ին մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 5-րդ հոբելյանական մրցաշրջանը։ Արդեն կայացել են մրցաշարի առաջին հանդիպումները։ VBET Ա լիգայի 2021/22 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրի առաջին խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս մրցել է «Էրեբունիի» դեմ և 95:74 հաշվով

Շարունակվում են հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերը

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում մեկնարկել է ֆուտզալի մրցաշարը: Մրցաշարին հայտավորվել են 14 բուհերի թիմեր: Խաղերն անցկացվում են 4 փնջերով. 1-ին և 2-րդ փնջերի խաղերը տեղի են ունենում Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում, իսկ 3-րդ և 4-րդ

«Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը». միջոցառումներ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյաններին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվեն հայ նշանավոր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանները: Այդ առիթով տուն-թանգարանի համերգասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, և «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը»

«Միասին՝ ապագային ընդառաջ». հայ-վրացական երիտասարդական ֆորումն ուղղված է երիտասարդական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորության քննարկմանը

«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում նոյեմբերի 7-9-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության՝ երիտասարդության հարցերով

ՀՀ` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 8 արժեքով

ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը: «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. կայացել են հրաձգության մրցումները

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում կայացել են հրաձգության տղաների և աղջիկների մրցումները, որոնց մասնակցել են 14 ԲՈՒՀ-երի թիմեր և 120 ուսանող-ուսանողուհիներ: Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Նվարդ Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Անտոնյանը՝

Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Չեբորդաևի հետ և 11:7 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել: