Լուրեր
Պանթեոնում տեղադրվել է Յուրի Վարդանյանի մահարձանը

Նոյեմբերի 1-ին՝ 1980 թվականի Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Վարդանյանի մահվան առաջին տարելիցի օրը, Կոմիտասի անվան Պանթեոնում տեղի է ունեցել նրա մահարձանի բացման արարողությունը: Յուրի Վարդանյանի մահարձանի ճարտարապետը

Ավարտվել են սպարտակիադայի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումները

Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած սեղանի թենիսի մրցումներն ավարտվել են: Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հովհաննես Ջուլհակյանը (Լոռի), երկրորդ տեղում Արցախից Լեոնիդ

Սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձը

Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով սահմանվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը: Առաջարկվող ֆինանսավորման նոր բանաձևով, ըստ աշխատավարձի հաշվարկի գործակիցների, ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի առնվազն 108 հազար դրամ` մեկ դրույքաչափի համար (հարկերը ներառյալ): Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է հանրային միջոցների

Ազատ ոճի ըմբիշներն ավարտել են ելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում. պայքարի են դուրս գալիս հունահռոմեականները

Նոյեմբերի 1-ից աշխարհի երիտասարդական առաջնության մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնելու են Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` «Արագադ Սարոյի Աբրամյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին», «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման

Հանդիպում-քննարկում՝ սամբոյի ֆեդերացիայի նախագահի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի նախաձեռնությամբ սկսվել են տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների, սպորտային կազմակերպությունների և շահագրգիռ անձանց հետ հանդիպում-քննարկումներ: Հոկտեմբերի 29-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի

Պարգևատրվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մրցանակակիրները

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։ Նա

11 մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել են Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և

Կայացել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունենալու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության անցկացրած մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված