Նոյեմբերի 21-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բասկետբոլի մրցումները:

Տղաների մրցաշարում մրցանակային տեղերի համար պայքարել են Արարատի, Արցախի, Տավուշի և Շիրակի թիմերը: Առաջին մրցանակակիր է դարձել Շիրակի մարզի թիմը, որը հաղթել է շրջանաձև մրցակարգով անցկացված եզրափակիչ փուլի բոլոր խաղերում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արցախը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տավուշը:

Աղջիկների եզրափակիչ փուլին մասնակցել են Արցախի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի թիմերը: Երեք հաղթանակ տանելով՝ առաջին հորիզոնականը զբաղեցրել են Արցախի բասկետբոլիստուհիները: Երկրորդ տեղում Գեղարքունիքի թիմն է, որը եզրափակիչ փուլում պարտվել է միայն Արցախին: Երրորդ մրցանակակիր է դարձել Լոռին:

Մրցանակակիր թիմերը և աշակերտները ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ, մեդալներ և հավաստագրեր: