Նոյեմբերի 15-18-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կայացել է կարատեի միջազգային մրցաշար (SHARJAH OPEN International Karate Championship): Մրցաշարում Հայաստանը ներկայացրած չորս կարատեիստներից երկուսը դարձել են մեդալակիրներ:
14-15 տարեկանների խմբում ոսկե մեդալակիր է դարձել Մհեր Ղազարյանը (-52 կգ քաշային կարգ), իսկ մեծահասակների խմբում արծաթե մեդալ է նվաճել Անիտա Մակյանը (-68 կգ քաշային կարգ): Մրցաշարին մասնակցել են նաև Դավիթ Մակյանը (-75 կգ) և Միքայել Արշակյանը (+84 կգ):
Հայ կարատեիստները Շարժայում հանդես են եկել Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մեծահասակների գլխավոր մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ: