Լուրեր
Արագ շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները վերջին տուրերից առաջ

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության տղամարդկանց մրցաշարում արդեն 9 տուր է անցկացվել: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը. նրանց ակտիվում 6-ական միավոր կա: Մրցաշարի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է,

Հայ-վրացական փորձի փոխանակում է տեղի ունեցել երիտասարդական քաղաքականության ոլորտում

Վրաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում: Պատվիրակության կազմում էին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն», «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Երևանի «Դինամո» մարզադահլիճում օրերս անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին 10 քաշային կարգերում ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Հայաստանի առաջնությունից ազատված էին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը և Մ23 տարեկանների

Պարգևատրում ԿԳՄՍՆ-ում՝ սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին ու բազկամարտի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին: ԿԳՄՍ նախարարի

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է մայրաքաղաքի 10 լավագույն մարզիկներին

Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ ձևավորել է երևանցի մարզիկների լավագույն տասնյակը: Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներին ու նրանց մարզիչներին քաղաքապետարանում հյուրընկալել են Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Հայ շախմատիստներն Ալմաթիում մասնակցում են արագ և կայծակնային (բլից) շախմատի աշխարհի առաջնությանը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մեկնարկում է արագ և կայծակնային (բլից) շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը,

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի ֆինանսավորումը կավելանա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։ Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում

2023 թվականի աշնանը Հայաստանը կհյուրընկալի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը նոյեմբերի 10-12-ը կանցկացվի Երևանում։ Այս մասին հայտնել է Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ FIAS-ը։ «FIAS-ի գործկոմի անդամները որոշել են հաստատել Հայաստանի թեկնածությունը՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման