
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երկու անդամներ՝ Համլետ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը ոսկե մեդալ են նվաճել Դոհայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում: Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.700 միավոր: