ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել։

Քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության հետ կապված ընթացակարգային հարցեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախատեսվող փոփոխությունները, առաջիկա աշխատանքների կազմակերպման և իրականացման մանրամասները։

Մարզպետների հետ ծավալվել է հարցուպատասխան։

Նշենք, որ ՀՀ պետական հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարումը նախատեսվում է վերապահել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին։

Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից։