Մարտի 5-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Հարկադիր էլեկտրոնային աճուրդից գույք ձեռք բերելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին,

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը լիազորություններ վերապահելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: