Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը 14․366 միավոր է հավաքել: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով 5-րդն
Այսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը։ Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Գյումրիում։ 1960-ականներին ուսանել է Մոսկվայի համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտում (ՎԳԻԿ), որտեղ ձևավորվել են նրա գեղագիտական հայացքներն
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի մի խումբ դպրոցականների հետ այսօր այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Այցին մասնակցել են
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել ազատ ոճի ըմբիշ Սարգիս Բեգոյանին, հրաձիգ
ԿԳՄՍ նախարարությունում կայացել է Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում հունվարի 6-ին անցկացված Հոգևոր երաժշտության երրորդ փառատոնի մասնակից երգչախմբերի շնորհակալագրերի հանձնման արարողությունը։ Շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Արտաշատ համայնքի
ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ «Արվեստա» ընկերությունը Գյումրիում իրականացրել է «Հայաստանի գույներ» ակվարելի միջազգային փառատոնը, որի շրջանակում ստեղծված երկու ակվարելային նկարներից մեկը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը, մյուսը՝ Հայաստանի նկարիչների միությանը: Նվիրատվության արարողությանը ներկա են եղել նախարար
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրած Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին։ Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օլիմպիական խաղերում արժանապատիվ մասնակցության և ելույթի համար։ «Մենք արդեն
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը: Ժաննա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։