2022 թ. սեպտեմբերի 28-30-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովը (MONDIACULT 2022)։ Համաժողովին մասնակցելու նպատակով Մեքսիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում ԵԽ պատրաստած «Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույցը» ներկայացնելու նպատակով: Ողջունելով
Այսօր ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանի 70-ամյակն է: Հայ կերպարվեստի զարգացման, երիտասարդների մասնագիտական կրթության, գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ներկա է գտնվել Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացման արարողությանը: Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են հիմնարար վերանորոգման աշխատանքներ,
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ն անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մի շարք մտավորականներ, արվեստագետներ, գիտաժողով-փառատոնի մասնակիցներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Վարդապետի շիրիմին:
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում այսօր տեղի է ունեցել ամենամյա հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը, որի շրջանակում տեղի կունենա 12 համերգ Երևանում, Կապանում և Չարենցավանում: Կոմիտասի 153-ամյակին նվիրված համերգով սեպտեմբերի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը, և կբացվի ցուցահանդես, որը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 31-ը՝ ժամը 11։00-17։00-ն, բաց կլինի հանրության համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 21-25-ը համերգներով հանդես է եկել Լեհաստանում՝ «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնի շրջանակում։ Երգչախումբը, լավագույնս ներկայացնելով հայ