Այցի շրջանակում, օգոստոսի 1-ին ստեղծագործական կազմին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի սահմաններից դուրս առկա ստեղծագործական ներուժը լիարժեք գործադրելու անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայ երաժիշտները ներկայանում
Համերգները տեղի կունենան օգոստոսի 10-ին` ժամը 20:00-ին, Բերդ քաղաքում, «Մեղրի և հատապտուղների» փառատոնի շրջանակում: Օգոստոսի 11-ին, Իջևանի զորամասում՝ զինվորական անձնակազմի համար: Օգոստոսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Նոյեմբերյանի մշակույթի տանը: Օգոստոսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Հաղարծին վանական համալիրի բակում՝ «Հաղարծնի շաբաթ» փառատոնի շրջանակում:
Ֆրիդրիխ Սողոյանը ծնվել է 1936 թ. հոկտեմբերի 2-ին, Լենինականում։ 1961 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով: Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970
Երվանդ Ղազանչյանը հայ արվեստագետների և մտավորականության ավագանու ամենաերևելի ներկայացուցիչներից էր, ում հագեցած ստեղծագործական կյանքը հայ բեմի տարեգրությունը հարստացրեց նշանակալի էջերով: Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 2-ին, Երևանում: 1953-58 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում:
Քննարկման մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախանշվել են համայնքային խորհուրդների գործունեության նպատակները, ըստ որոնց անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզի, մեծ համայնքի համար մշակել մշակութային առանձին ծրագրեր։ «Համայնքային խորհրդի առաքելությունն ու նպատակն է համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության, գիտական, մշակույթի ոլորտների ներկայացուցիչների հետ խորհրդակցելով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, Ազգային ժողովի պատգամավոր, աշխարհի չեմպիոն, օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Երևանի մի շարք մարզադպրոցներում` տեղում խնդիրներին և ընթացիկ աշխատանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին, 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը: Նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին:
Նվագախումբը հիմնականում բաղկացած է իրավաբաններից և բժիշկներից, որոնք որպես երկրորդ մասնագիտություն զբաղվում են երաժշտությամբ։ Համբուրգի թավջութակահարների ակադեմիայի ուսանողները նվագախմբի հետ հանդես կգան որպես մենակատարներ: Մուտքն ազատ է:
Հեծանվային ֆեդերացիան, Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի ընտանեկան մարզահամալիրի հետ համատեղ՝ AFFA բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է Tour de Masis 3 ավանդական հեծանվաշքերթը: Մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 09:00-ին, Հանրապետության հրապարակից: Հեծանվաշքերթին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի