ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 99 տարեկանում կյանքից հեռացել է Օլիմպիական չեմպիոն, խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը: Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում առաջին անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որի եզրափակիչ փուլին 128 դպրոցական է մասնակցել ՀՀ մարզերից և Երևանից։ Մրցումներին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի ֆրանսիական ինստիտուտում ներկա է եղել «Գաղափարների գիշեր-2025» ամենամյա միջոցառմանը, որն այս տարի կրում է «Գործելու կարողություն» խորագիրը: Միջոցառումը նախատեսված է պետական
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում տեղի է ունեցել «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թվականի եզրափակիչ գալա համերգը։ Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, իսկ ղեկավարը՝ դաշնակահար,
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ կազմակերպվող Հայ արվեստի և մշակույթի երկօրյա համաժողովի բացմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի գործերի
Ի գիտություն մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների. հավատարմագրման նպատակով հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Գործընթացի հիմնական նպատակն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանն այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որով ազդարարվել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկը։ Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 19-30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստան կատարած այցի շրջանակում պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Թեյմուրազ Գամցեմլիձեի հետ: Պաշտոնյաները քննարկել են միջմշակութային հարաբերությունների զարգացման հեռանկարները և թանգարանների ոլորտում համատեղ ցուցադրությունների