Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի նախագահին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և պատվիրակությունների մյուս անդամների հետ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի հուշամատյանում: