ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները:
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող առաջնության 92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մրցել է
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցականների շրջանում ապրիլի 15-ից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլի մրցումները: Մարզային փուլին մասնակցում են միջոցառման համայնքային փուլում հաղթող և մրցանակակիր ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված երկու մրցույթների հայտերի ընդունման մեկնարկի մասին։ Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթ Մրցույթը կազմակերպվում է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հաղթող է ճանաչվել Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,833 միավոր: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է վաստակել: Աշխարհի
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Հարություն Մերդինյանը, դուրս են եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն առաջին տեղով է դուրս
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի տաղանդների զարգացման հիմնադրամ» ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է ստեղծել Տաղանդների
Ապրիլի 15-16-ը Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում, որը հռչակվել է 2024 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքի հռչակման պաշտոնական բացման արարողությանը։