Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք ուսումնական հաստատություններ՝ ծանոթանալու իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։
Սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Մանվել Խնձրցյանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» 3 որոշում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշումների ընդունումը բխում է Կառավարության՝
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում հոկտեմբերի 2-11-ը կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կունենա 6, իսկ կանանց հավաքականը՝ 1 ներկայացուցիչ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ տղամարդկանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Սուրեն Գրիգորյանը (88
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» օրենքում և կից փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օրենսդրական
Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 12-13-ը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարը կանցկացվի Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր
Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շեշտել է, որ նախագծի ընդունումը շրջադարձային նշանակություն ունի ոլորտի զարգացման համար. նախագիծն անցել է քննարկումների լայն
ՀՀ կառավարության ներկայացրած «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քննարկվել է ԱԺ լիագումար նիստում: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ նախագիծը լրամշակվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Աշխատանքի ընթացքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի