Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարի Իզմիրլյան» մանկատան մի խումբ սաների նախօրեին հրավիրել էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ դիտելու «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը (բեմադրումը՝ Ռուզան Խաչատրյանի): Ներկայացումից հետո երեխաները բեմում զրուցել են դերասանների հետ,
Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դուրս են եկել եզրափակիչ, որտեղ զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը: 10 մետր օդամղիչ
Կապանի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման քննարկման ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: Հանդիպմանը ներկա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կատարած հիմնական աշխատանքները ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը: 2023 թվականին ԿԳՄՍՆ կողմից իրականացվել են 20 ծրագրեր՝
2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում
Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական միջոցառումների ամփոփիչ մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի