Լուրեր
Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը

2022 թվականին Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Տոնական միջոցառումները մեկնարկում են Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ: Սերգեյ

Հոբելյանական փառատոնի մեկնարկ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը տոնում է հիմնադրման 90-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, մեկնարկում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերը, ինչպես

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշարից առաջ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը: Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ

Մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կընդլայնվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության

«Չարենց․ 2 հասցե»․ մեկնարկել է Գրականության և արվեստի թանգարանի ու Ե․ Չարենցի տուն-թանգարանի հոբելյանական կրթական ծրագիրը

Ե․ Չարենցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Չարենցի տուն-թանգարանի հետ իրականացնում է «Չարենց․ 2 հասցե» կրթական ծրագիրը։ Կրթական ծրագրի նպատակը «Եղիշե Չարենց» պոետին և մարդուն բացահայտելն է, մասնակիցների համար հետաքրքիր կրթամշակութային բովանդակության ստեղծումն ու տարածումը։

Կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» ցուցահանդեսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հողի գաղտնիքը» խորագրի ներքո պատմության և մշակույթի հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոների ցուցադրությունների շարքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ 2022 թ․ մայիսի 21-ին՝

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը՝ Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի հավաքականները նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները սկսել են մայիսի 16-ից: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմը մարզվում է Աբովյանում, իսկ կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի´ թանգարանագետներ, թանգարանային գործի նվիրյալ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Թանգարանները կարևորագույն հաստատություններ են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: 1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» մրցույթի հաղթողները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ կազմակերպված «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով, խրախուսական նվերներով և առաջնության տոմսերով: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մրցույթը նախատեսված էր 10-ից 25