Լուրեր
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանը՝ արծաթե, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Հայաստանի երեք ներկայացուցիչներ մեդալներ են նվաճել: Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը, հանդես գալով նժույգթափեր վարժության եզրափակչում, հավաքել է 14.733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն

Մեկնարկել է արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը

Մեկնարկել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը: Այսօր ատեստավորումն անցկացվել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: Քննությանը մասնակցել է հայտագրված մարզիչ-մանկավարժներ շուրջ 60 տոկոսը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբ

Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, Այս օրը հրաշալի առիթ է մեծարելու պարը՝ արվեստի այն ճյուղը, որը միավորում է մարդկանց հանուն խաղաղության և բարեկամության, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից։ Պատահական չէ, որ Այսիդորա Դունկանը պարը նույնականացնում

Քննարկվել են հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտել

Երևանում մեկնարկել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը

Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր մեկնարկել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը: Օրակարգում մշակութային կրթության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են։ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում լիագումար նիստից առաջ ներկայացվել է Ռուսաստանի կինոյի պետական կենտրոնական թանգարանի պատրաստած «Երգում եմ քեզ,

Մեկնարկել է Ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 24-րդ խաղերը, որոնց մասնակցում են շուրջ 25 պետական և ոչ պետական բուհերի 1500 ուսանողներ: Ուսանողները մրցում են 12 մարզաձևերի 14 առաջնություններում: Արդեն կայացել են հրաձգության, բազկամարտի, շախմատի

«Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնի շրջանակում կցուցադրվի 20 մոնոներկայացում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 28-ից մայիսի 17-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 21-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Լեհաստանը և Վրաստանը: Կուցադրվի 20 մոնոներկայացում, 7-ը՝ միջազգային

Մարմնամարզիկները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի բոլոր 4 անդամները դուրս են եկել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Դավթյանը հաղթահարել են օղակների վարժության եզրափակիչը: Ավետիսյանը 14.633 միավոր է

Մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների 3-րդ փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրված է մեծանուն լեհ կոմպոզիտոր Ֆշիշտոֆ Պենդերեցկու 90-ամյակին։ Բացման համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կոմպոզիտորի այրին՝ Էլժբետա Պենդերեցկան։