Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվեն Գյումրիում: Քաղաքի տարբեր հարթակներում տեղի կունենան համերգներ. երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները: Մարզկենտրոններում ու համայնքներում կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Աբովյանի դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին տեղի կունենա «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացման առաջնախաղը` նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ներկայացման ռեժիսոր՝ Արմեն Սարգսյան, կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան, բեմանկարիչ՝ Գայանե Հովսեփյան, զգեստները՝ Քնքուշ Մալխասյանի։ Դերերում՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Միություն երիտասարդական կազմակերպությունների (ՄԵԿ) հարթակի անդամներին: ՄԵԿ-ի հիմնադիր 7 անդամներն են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Դիլիջանի «Երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Արայիկ Խզմալյանը սեպտեմբերի 14-ին և 15-ին մասնակցել է Ն. Ի. Սացի անվան Մոսկվայի պետական ակադեմիական մանկական
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի 88-րդ թատերաշրջանը: Բացումը տեղի կունենա «Անուշ» ներկայացման առաջնախաղով, բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան: Թատերաշրջանն այս տարի հատկանշվում է Աբելյանական 3-րդ և «Թատերական Լոռի» 25-րդ փառատոներով, որոնք միավորվել են Հովհաննես Թումանյանի 150-ամյա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Նախարարի տեղակալն «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ շրջայց է կատարել ակումբի ակադեմիայում, ծանոթացել պայմաններին ու ենթակառուցվածքներին: Հրաչ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ: Գևորգ Լոռեցյանը եղել է քոլեջի մարզադահլիճներում և ճաշարանում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին,
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա գեղարվեստական լուսանկարչության վարպետ Գագիկ Գասպարյանի հեղինակային աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագրով: Թվային նորարարություններով լեցուն մեր ժամանակաշրջանում անհրաժեշտ է երիտասարդ սերնդին ներկայացնել լուսանկարչական արվեստի արդեն պատմություն դարձած
«Հովեր» պետական կամերային երգչախումբը սեպտեմբերի 18-ին համերգով հանդես կգա Գյումրիում: Համերգը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 90-ամյակին: Ծրագրում կհնչեն Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները: Նշենք, որ սեպտեմբերի 17-ին նույն համերգային ծրագրով երգչախումբը հանդես է եկել նաև Վանաձորում: Համերգների նպատակն է մեկ