Լուրեր
Քննարկվել են Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ։

Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկամարտի 336 կգ (150+186 կգ) արդյունքով: Հայ ծանրորդը նաև դարձել է հրում վարժության բրոնզե մեդալակիր՝ գլխավերևում պահելով նախ

Գյումրիում կայացել է «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացել է «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը։ Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ֆրանսիայի

ՀՀ և Ֆրանսիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն պետական այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն, այդ թվում՝ կրթության և մշակույթի ոլորտներում: ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև կնքվել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիր․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Մատենադարան

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Նրան ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Պաշտոնյաները շրջել են Մատենադարանում, ծանոթացել հիմնական ցուցադրությանը: Ֆրանսիայի նախագահը

Առաջին մեդալները՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում: 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը դարձել է պոկում վարժության ոսկե մեդալակիր՝ 144 կգ արդյունքով: Հրում վարժությունում Գրիգորյանը հաջող մոտեցում չի

Կրկնակի բրոնզե մեդալ՝ Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի ներկայացուցիչ Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած Թայձիցուանի աշխարհի 5-րդ առաջնությունում: Նա հանդես է եկել Թայձիցուան 42 և Թայձիծիեն 42 (թրով ելույթ) մրցաձևերում` երկու ոճերում էլ գրավելով 3-րդ

Մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերը, որոնց շրջանակում երկու փուլով, ընդհանուր առմամբ, 12 մարզաձևի 14 առաջնություն է անցկացվում: Խաղերը մեկնարկել են արագ և կայծակնային շախմատի առաջնություններով: Մրցումներին 12 համալսարանների շուրջ 80 ուսանողեր են մասնակցել: Կայծակնային

Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիայի նախագահին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Էմանուել