Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել «Գրադարակ Աղավնաձոր» գրադարանի պաշտոնական բացման արարողությունը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրում է համապատասխան կազմակերպություններին և ընկերակցություններին՝ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի շրջանակում մշակելու և իրականացնելու 2023-2024 ուստարվա վերապատրաստման և մենթորության ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է ավելի քան 30 «Մաթեմատիկայի» և «Թվային գրագիտություն և համակարգչային գրագիտություն»

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Յուրիկ Հովեյանն առաջնության ոսկե մեդալին արժանացել է ՝ 63 կգ քաշայինների եզրափակչում լարված պայքարում առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի

Հունիսի 27-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է «Ներսես Շնորհալի. հրեշտակ երկնավոր» խորագիրը կրող գիտաժողովը, որով մեկնարկել են Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Նույն օրը տեղի է ունեցել նաև նույնանուն խորագրով ցուցադրության բացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց

Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով այսօր «Նովի Տարգ» արենայում կկայանան բռնցքամարտի քառորդ եզրափակչի մենամարտերը, որտեղ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա: 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը կմենամարտի ադրբեջանցի Մուրադ Ալահվերդիևի հետ, Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ուժերը կչափի Բուլղարիայի

Հունիսի 27-28-ը Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենան Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված ծրագրի շրջանակում: Միջոցառումներին կմասնակցի ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի

Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով շարունակվում են բռնցքամարտի, սուսերամարտի և ջրացատկի մրցումները: Հայ բռնցքամարտիկներից հունիսի 26-ին երկրորդ հաղթանակն է տարել ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Վերջինս Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում մենամարտել

Մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ Տավուշի և Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետարանների աշխատակազմի պատասխանատուներ, ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը,

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը մրցումային առաջին օրվա արդյունքներով եզրափակչի երկու մասնակից ունի: Հին աշխարհամասի առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարեն 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանն ու 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: