Լուրեր
Հայտարարություն. բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողով՝ Աթենքում

2022 թվականի հոկտեմբերի 22-23-ին Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կկայանա «Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողովը» (ICED 2022): Գիտաժողովը նվիրված է բնապահպանական դիզայնին առնչվող գիտական վերջին հետազոտություններին` կայուն զարգացում, աղտոտում, էներգիա, կլիմայի փոփոխություն և այլն: Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով:

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023 ուսումնական տարվա hամար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմություն ունեցող, նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած

Դրամաշնորհային մրցույթ` դպրոցականների ամառային ճամբարի կազմակերպման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով: Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում»

Քննարկում՝ բուհական համակարգի բարեփոխումների վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոռեկտորների և այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները: Օրակարգային հարցերն էին՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության կազմակերպման առկա և

Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2022 թ. փետրվարի 15-23-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Կրթաթոշակ կտրամադրվի 1 ոսկե, 2 արծաթե և

ՀՊՄՀ-ի ռեկտոր է ընտրվել Սրբուհի Գևորգյանը

Մարտի 19-ին տեղի է ունեցել Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Փակ, գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 19 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր է ընտրվել բուհի երկարամյա պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։

Քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության հարցերը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Վահրամ

Կրթության հնարավորություն` Սլովակիայում

Սլովակիայի կառավարությունը հայ ուսանողների համար հայտարարել է տնտեսագիտության, մեխանիկական ինժեներության, կիբեռնետիկայի, ատամնաբուժության և մի շարք այլ բնագավառներում 2022-2023 ակադեմիական տարվա համար 1 կրթաթոշակային ծրագրի (բակալավրի և մագիստրոսի աստիճաններ) հայտերի ընդունելության մասին։ Հայ ուսանողները կարող են դիմել

Հեռավար ուսուցման հարթակ` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ

Այսօր տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը: Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, հանրակրթության ոլորտի մի