2022 թվականի հոկտեմբերի 22-23-ին Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կկայանա «Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողովը» (ICED 2022):

Գիտաժողովը նվիրված է բնապահպանական դիզայնին առնչվող գիտական վերջին հետազոտություններին` կայուն զարգացում, աղտոտում, էներգիա, կլիմայի փոփոխություն և այլն:

Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով: Մասնակցության համար պահանջվող նյութը պետք է ներկայացնել մինչև 2022 թվականի մայիսի 27-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով https://iced.eap.gr/ կայքէջ, և կից ներկայացվող նյութից: