Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023 ուսումնական տարվա hամար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմություն ունեցող, նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով` https://aef.am/university/:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թվականի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել առցանց հայտը` https://apply.aef.am/:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am էլ հասցեին կամ զանգահարել՝ (+374) 11 53 14 85 հեռախոսահամարով:

Կրթաթոշակները տրվում են ուսման ամբողջ վարձի համար:
Մասնագիտությունների ցանկից դուրս բացառություն են կազմում միայն 44-օրյա և ապրիլյան 4-օրյա պատերազմների մասնակից կամ վիրավորում ստացած ուսանողները:

Նշենք, որ Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրով ներկայում ֆինանսավորվում է 1200 ուսանողի ուսման վարձավճար: