Լուրեր
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 338 կգ (153+185 կգ) արդյունքով։ Պոկում վարժությունում Սահակյանը, որն առաջին անգամ հանդես է գալիս նոր քաշային կարգում,

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու

Մեկնարկել է «ՍևանաՑանց» երիտասարդական մշակութային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «ՍևանաՑանց» ծրագիրը: «ՍևանաՑանց» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում: Ծրագրի նպատակն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչներին՝ շնորհավորելու մասնագիտական տոնի առթիվ

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է: Ի նշանավորումն օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիպել են կինոաշխարհի ներկայացուցիչներին: Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին տոնի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հայ կինոյի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ կինոգործիչներ, Շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։ Այս օրը հնարավորություն է վերագնահատելու հայկական կինոյի անցած ուղին և երախտագիտությամբ հիշելու բոլոր նրանց, ովքեր կերտել ու պահպանել են այն՝ որպես մեր մշակույթի ինքնատիպ ու

Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվում է նոր հայեցակարգով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ կառավարության անդամներ, մշակույթի ոլորտի և դիվանագիտական կորպուսի

Ռաֆայել Գրիգորյանը հավերժ կմնա երկրպագուների և նրա արվեստը  գնահատողների հուշերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Ռաֆայել Գևորգի Գրիգորյանը: Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: 1971 թվականին աշխատել է Գավառի

Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին: Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հայաստանի նկարիչների միությունում տեղի

Արվեստի համաշխարհային օրը՝ «Արդեան» արվեստի կենտրոնում

Ապրիլի 15-ին` Արվեստի համաշխարհային օրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է «Արդեան» արվեստի կենտրոն: Նախարարի տեղակալը կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վասգեն Բրուտյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, հիմնական ուղղություններին,