Լուրեր
Գեղամ Գևորգյանն ընտրվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցերն էին: Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի

«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը կշարունակի ֆինանսավորվել պետության կողմից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2021 թվականից պետական աջակցություն է ստանում «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը: Թերթը հրատարակվել է 2003 թվականից՝ որպես «Սյունյաց երկիր»

Առաջարկվում է տարրական դասարանների անվճար դասագրքերով ապահովել նաև ոչ պետական դպրոցներին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ և նախաձեռնության հեղինակ

«Ներգրավված քաղաքացի» դասընթացը կներդրվի ևս 6 բուհում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է գտնվել «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» հայաստանյան գրասենյակի («ԱՅ ԷՖ Ի ԷՍ») և ՀՀ մի շարք բուհերի միջև «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման միջոցառմանը:

Համագործակցության նոր էջ՝ ԵՊՀ-ի և Թյանջինի նորմալ համալսարանի միջև

Երևանի պետական համալսարանի և Թյանջինի նորմալ համալսարանի միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր: Համաձայն փաստաթղթի՝ երկու համալսարանները կիրականացնեն դասախոսների, հետազոտողների և ուսանողների փոխանակման ծրագրեր, կփոխանակեն գիտական, մասնագիտական գրականություն, պարբերականներ և այլ նյութեր, ինչպես նաև կկազմակերպեն համատեղ հետազոտական

Վահագն Խաչատուրյանն ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների՝ նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգային առաջին հարցը ՀՊՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն էր: Նիստը վարել է

Մշակույթի ոլորտին տրվող դրամաշնորհներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ոչ նյութական մշակութային ժառանգության, թանգարանների, գրականության, արվեստի տարբեր ճյուղերի մշակութային դրամաշնորհների մրցույթներ. «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն», «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ»,

Հայտնի են 2022 թվականի 1-ին քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2022 թվականի 1-ին քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 1-ին քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև

«Հայոց պետականություն. ինքնաճանաչում». ամփոփվել են Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները

Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2021 թ.-ի «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը. հաղթել է 8 երեխա: Միջոցառումն իրականացրել է ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը. այն նվիրված էր ՀՀ պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն