
ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում: