Լուրեր
Քննարկվել են սպորտային եթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է սպորտային օբյեկտների կահավորման միջազգային շուկայի առաջատար AVK GmbH ընկերության պատվիրակությանը՝ մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան Տնտեսական

Ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ

Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ: 2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված

Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 8 նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորվող նախագծերի ցանկը: 2024 թվականի ապրիլի 11-ին հայտարարված մրցույթն

Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։ Մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ`

«Նոր շնչառություն ենք հաղորդել «Միկա» մարզահամալիրին». Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյան

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր շաբաթօրյակ է. տարբեր տարիքային խմբերի սաներ, մարզիչներ և անգամ ծնողներ ակտիվորեն մասնակցել են մաքրության աշխատանքների իրականացմանը։ Համալիրի տարածքում և բակում պատանի մարզիկները հավաքել են շրջակայքի աղբը՝ ծխախոտի գլանակները, պլաստիկը, թուղթը, ապակյա

Երբ միավորում ենք պետության, մասնավոր կառույցների և հանրության ջանքերը, միանշանակ շահում ենք բոլորս. Մատենադարանում բացվել է կենսաքիմիական հետազոտության լաբորատորիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մ․ Մաշտոցի անվան Մատենադարում մասնակցել է ձեռագրերի պահպանման արդիական ենթակառուցվածքի՝ կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի բացմանը: Լաբորատորիան բացվել է ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ՝ «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարի շրջանակում։

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ ԵԺԿ խորհրդի անդամ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի նախկին նախագահ Էլմար Հայնրիխ Բրոքի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ

Աշխատաժողով՝ «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպական միությունը: Նախօրեին աշխատաժողովի մեկնարկի հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գորիս

Գորիսի պետական քոլեջը նշում է հիմնադրման 100-ամյակը: Այդ առիթով Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շնորհավորել է քոլեջի