Լուրեր
Արտակարգ դրությամբ պայմանավորված` փոփոխություն «Կրթության մասին» օրենքում

ՀՀ կառավարության հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում: Ներկայացնելով կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը` հիմնական զեկուցող, Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հայտարարված արտակարգ դրությամբ

Հանրակրթության պետական չափորոշիչի և ծրագրերի վերանայման 4-րդ աշխատաժողովը՝ առցանց

Հունիսի 23-25-ն առցանց ձևաչափով անցկացվում է Հանրակրթության պետական չափորոշիչի և ծրագրերի վերանայման 4-րդ աշխատաժողովը՝ Եվրամիության ֆինանսավորած «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում։ Ողջունելով մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է, որ գործընթացն արդեն աշխատանքային այն փուլում է, երբ Հանրակրթության

Մեկնարկել է  «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարը

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, կազմակերպում է Ամառային ճամբարի կրթական ծրագիրը՝ նախատեսված Երևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վանաձորի, Գյումրու, Գորիսի և հարակից բնակավայրերի հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարաններում սովորողների համար: Ճամբարի մասնակիցներին կներկայացվեն ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն և քիմիա առարկաներից

370 նոր պլանշետ`  Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի երեխաների հեռավար կրթության համար

ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար` կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սեյվ

Edcamp-ը` հանրակրթական առցանց համաժողովը հունիսի 22-27-ը

Հայաստանի երկրորդ տարեկան ուսուցչական-հանրակրթական համաժողովը՝ Edcamp-ը կանցկացվի հունիսի 22-27-ը։ Բացումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 11:00-ին։ Edcamp-ին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 2,500 ուսուցիչ, հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, հետազոտող և տնօրեն Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։ Համաժողովը կազմակերպում է «Պարադիգմա» կրթական

Ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկով

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսհաստատություններում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը

«Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագիրն առաջիկա 5 տարիներին կշարունակվի. նոր փաստաթուղթն ստորագրված է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2020 թ. հունիսի 12-ին ստորագրվել է մտադրությունների նամակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագրի՝ հետագա հինգ տարիների իրականացման վերաբերյալ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)

Փոփոխություններ միջին մասնագիտական ուսհաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է արվել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգում։ ՀՀ կառավարության որոշման ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել հավակնորդին բուհում կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ, եթե

Արդեն հայտագրվել է 17514 առաջին դասարանցի

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով: Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում hayt.emis.am կայքում հայտագրվել են հետևյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան