Լուրեր
Հարգանքի տուրք՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնյաների գլխավորությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի

«Ռեքվիեմ»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին՝ ժամը 23։59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր» պետական երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»: Ցեղասպանության անմեղ

Բժշկության ոլորտի մագիստրոսական կրթական ծրագիր՝ Բոստոնի համալսարանի հետ համատեղ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է առողջապահության ոլորտի մասնագետների կրթության (Health Professions Education, HPE) զարգացմանն ուղղված ծրագրի բացման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են առողջապահության ոլորտի մասնագետների կրթության (HPE) հայեցակարգը և մագիստրոսական նոր ծրագիրը

Վարկանիշային ցուցահանդես` Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու համար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ ընթանում է վարկանիշային ցուցահանդես` միության անդամ դառնալու նպատակով: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարարը շրջել է սրահներում, զրուցել աշխատանքների հեղինակների հետ: Երևանի

Վալմարի ինքնադիմանկարները. ժողովրդական նկարիչը նշում է տարեդարձը

Հայաստանի ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանն (Վալմար) այսօր նշում է ծննդյան 77-ամյակը: Նկարիչն ավանդաբար ծննդյան օրը հանդես է գալիս ցուցահանդեսով՝ որպես տարվա հաշվետվություն իր և արվեստագետ հանրության առաջ. այս անգամ ներկայացվել են նրա՝ տարբեր տարիների ինքնադիմանկարները: Ցուցահանդեսի բացմանը ներկա

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած գալա-համերգով

Համերգին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եlույթի խոսքում

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի

Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր

Նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսքը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ

Պատմամշակութային հուշարձանների hարգելի´պահապաններ, Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ որպես հիշեցում մեր անցյալի արժեքների պահպանման կարևորության մասին։ Այս օրը կոչ է արժևորելու մեր ազգային ինքնությունը վկայող հուշարձաններն ու մշակութային արժեքները