Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը, և ամփոփվել են «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի արդյունքները: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և ՀՀ

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն` «Ինքնաճանաչում. Էրեբունի»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ կազմակերպում է Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնը՝ «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով։ Այն նվիրված է ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի»

Տեղի է ունեցել ՄԿՈՒԶԱԽ-ի հերթական նիստը

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների,

13 բռնցքամարտիկ Բուլղարիայում կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 13 մարզիկով կմասնակցի Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեդալների համար կպայքարեն Թումաս Թումասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը

Կառավարությունը հաստատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքը

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը ապրիլի 7-ի նիստում հաստատել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Սրբուհի Գևորգյանի ընտրության արդյունքը: Նշենք, որ

Նախագիծ. գիտական կադրերի որակավորման կարգ և գնահատման նոր չափանիշներ

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության

Հաստատվել են բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարությունն ապրիլի 7-ի նիստում հաստատել է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության 2022-2023 ուսումնական տարվա անվճար տեղերը: 2927 անվճար տեղ` բակալավրի համար 2022-2023 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ

Բացահայտելով հայկական ինքնությունը. ՀՊԹ-ում բացվել է «Դրվագներ ինքնության. Զարդ» ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Լայն հանրության համար այն բաց է ապրիլի 7-ից: Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի

Բուհական համակարգում անգլերենով դասապրոցեսի կազմակերպման խնդիրներն ու հնարավորությունները

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Բուհական համակարգում անգլերեն լեզվով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը, ԿԳՄՍՆ