Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 13 մարզիկով կմասնակցի Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեդալների համար կպայքարեն Թումաս Թումասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63.5 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Տարոն Սարգսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ), Ավետիք Հովակիմյանը (92 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92 կգ):

Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր կմեկնեն Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի ապրիլի 12-ից 21-ը:

Ինչ վերաբերում է բռնցքամարտի մեծահասակների հավաքականին, ապա Կարեն Աղամալյանի սաները վերջերս միջազգային մրցաշարի են մասնակցել Սերբիայում և 2 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ նվաճել: Մրցաշարին մասնակցել է 21 երկրի ներկայացուցիչ:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթող են դարձել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը։ Աշխարհի փոխչեմպիոնը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։

57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը դարձել է բրոնզե մեդալակիր։