Լուրեր
Տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Քաղաքացու օր. Ալֆրեդ Քոչարյանը բանախոսությամբ հանդես է եկել Տավուշի մարզում

Քաղաքացու օրվա առիթով այսօր ՀՀ շուրջ 100 բնակավայրում կազմակերպվել են բանախոսություններ՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բանախոսությամբ հանդես է եկել Տավուշի մարզում․ Դիլիջանի Հովհ․ Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական

Կայացել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ա․ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլին։ Նախարարի տեղակալը շրջել է

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ եռակի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Պոկում վարժությունում Էմման բոլոր երեք մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով 102,105 և 107 կգ

Կայացել է «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացումը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ համագործակցությամբ։ Ցուցադրության

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնյաների գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին՝ ժամը 23։59-ին, հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգային ծրագրում հանդես են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը. դիրիժոր՝

Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հրում վարժությունում գլխավերևում պահել է նախ 125 կգ, ապա 133 կգ և 136 կգ կշռող ծանրաձողերը: Այս արդյունքով Ամրոյանը ոսկե

«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ». ուսուցչական աշխատաժողովի մարզային փուլն անցկացվել է 47 դպրոցում

Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում անցկացվել է այս տարվա ուսուցչական համաժողովի մարզային փուլը՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Արմավիրի մարզի աշխատաժողովին, որն անցկացվել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ