Լուրեր
Հայաստանում ֆրանկոֆոն շարժման ներկայացուցիչների հետ ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու սպասվելիք միջոցառումները

Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպանների, ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Ֆրանկոֆոն աշխատանքները համակարգող խմբի հերթական նիստը՝ խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ:

Հայկական դրամի 30-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն` Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 26-ից կգործի «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը նվիրված է ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին։ Ցուցադրությունում ներկայացված կլինի Հայաստանի պատմության թանգարանում պահվող դրամագիտական մեծ և հարուստ հավաքածուից

Կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նիստին ներկա

Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր այցելել են «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու նոր ձեռք բերված ֆիզիկաքիմիական լաբորատոր գործիքակազմին: Ֆիզիկաքիմիական հետազոտություններ իրականացնող սարքավորումները ձեռք բերելու նպատակով

Վ. Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացման առաջնախաղը՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել առաջնախաղ. hանդիսատեսի դատին է հանձնվել Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։ Ներկայացումը նվիրված է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։ Ներկայացումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից «Թատերական Երևան» դրամաշնորհային մրցույթի շրջանակում։

«Մեր նպատակն է մարզերում ստեղծել ժամանակակից մշակութային և երիտասարդական միջավայր». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզի Թալին և Շիրակի մարզի Անի և Արթիկ համայնքներ՝ ծանոթանալու մշակութային, երիտասարդական խնդիրներին: Նախարարի տեղակալն այցի շրջանակում հանդիպել է նշյալ համայնքների ղեկավարների, մշակույթի, երիտասարդության ոլորտի պատասխանատուների հետ, այցելություններ

«PostDoc-Armenia 2024» երկամյա ծրագիր՝ արտերկրի գիտնականների համար

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2024»» մրցույթ: Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի