Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։
Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը:
Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները), որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են:
Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ մրցութային կարգում (կցվում է):
Ներկայացված հայտերը քննելու և 2024 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրահրատարակչության բաժին (հեռախոս՝ 010599-697, դիմել Արմեն Սարգսյանին) բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):